loader
ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է կայացրել Մարտի 1-ի գործով

ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է կայացրել Մարտի 1-ի գործով

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները:

Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է ՄԻԵԿ 5(3) հոդվածի խախտում, իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ ՄԻԵԿ 5(1) և 5(3) հոդվածների խախտում։

Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․ Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք։ Որպես արդարացի փոխհատուցում՝ կառավարությունը Գրիգոր Ոսկերչյանին պետք է վճարի 3000, իսկ Մասիս Այվազյանին՝ 4500 եվրո գումար»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս