loader
 ՍԴ-ն կքննի ՄԻՊ-ի դիմումը

ՍԴ-ն կքննի ՄԻՊ-ի դիմումը

Սահմանադրական դատարանը մարտի 20-ին քննելու է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ դպրոցական դասագրքերի անվճար տրամադրման հարցը, տեղեկանում ենք ՀՀ սահմանադրական դատարանի կայքում տեղադրված 2017 և 2018 թվականների նիստերի ժամանակացույցից

«ՍԴ-ն մարտի 20-ին կքննի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4- րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը»,- նշված է կայքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիﬔլ է Սահմանադրական դատարան պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ: 

«Սահմանադրության համաձայն՝ պետական ուսուﬓական հաստատություններում ﬕջնակարգ կրթությունն անվճար է: Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ» վտանգվում է անվճար ﬕջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը»,- ասվում է ՄԻՊ դիմումի մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս