loader
ՄԻՊ․ Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել

ՄԻՊ․ Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել

Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Կառավարության նիստերը դռնփակ անելն այլ բան է, իսկ քաղաքապետարանի դեպքում բոլորովին այլ սկզբունքներ են գործում: Քաղաքապետարանը ներկայացուցչական մարմին է, այնտեղ նստած են մարդիկ, որոնք ընտրվել են քաղաքացիների կողմից, ինչպես, օրինակ, խորհրդարանը։ Ես ինքս անընդունելի եմ համարում քաղաքապետարանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու հնարավորությունը:

Lրագրողին երբեք չի կարելի դիտարկել որպես բարիկադի հակառակ կողմում կանգնած անձ»:

Հիշեցնենք, որ  փետրվարին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած  միջադեպերից հետո Տարոն Մարգարյանը մտադիր է սահմանափակել լրագրողների աշխատանքը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս