loader
Նարեկ Սարգսյանն ինձ չի զանգահարել. Վալերիյ Օսիպյան

Նարեկ Սարգսյանն ինձ չի զանգահարել. Վալերիյ Օսիպյան

Նարեկ Սարգսյանն ինձ չի զանգահարել: Այս մասին կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին զանգահարել է իրեն:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել: Եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ ներկայիս պաշտոնից»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Պրահայից Նարեկ Սարգսյանի արտահանձման հետ կապված խնդիրներ կան, Օսիպյանը պատասխանեց, որ այս հարցում ոստիկանությունն իր գործը կատարել է, մնացածն իրենց դաշտում չէ:

Հիշեցնենք, որ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 2018-ի դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:

Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս