loader
 Օրենքով սահմանված կարգով՝ մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ. ՔԿ

Օրենքով սահմանված կարգով՝ մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ. ՔԿ

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ: Այս  մասին Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: 

«Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով՝ մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,- փոխանցեց նա:

 Հիշեցնենք, որ իրավապահները խուզարկություն են կատարում «Yerevan Today»-ի խմբագրությունում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս