loader
Որևէ քրեական գործ չի կանգնելու որևէ անձով պայմանավորված. վարչապետ

Որևէ քրեական գործ չի կանգնելու որևէ անձով պայմանավորված. վարչապետ

Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է գալ հարցաքննության, ո՞րն է այդ ինքնավստահության պատճառը, և եթե անհերքելի փաստեր լինեն, ի՞նչ հնարավարություններ կան, որ նրան որպես մեղադրյալ կներգրավվեն և սահմանադրորեն իրեն վերապահված «իմունիտետից» կզրկեն:

«Չեմ կարծում, որ որևէ մեկը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանն, ունի Սահմանադրության բացարձակ «իմունիտետ», եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա, դա թյուր ընկալում է: Իհարկե, իրավաբանները պետք է խոսեն, բայց եթե ձեր ասած վստահությունը կապված է այդ ընկալման հետ, այդքան էլ վստահ չեմ, որ դա ճիշտ ընկալում է: Ինչ վերաբերում է մնացածին, դա քննչական մարմնի գործն է: Կարող եմ ասել մի բան, որ Հատուկ քննչական ծառայության նոր պետին ներկայացնելով՝ ես հստակ ասել եմ այն խնդիրները, որոնք դրված են ծառայության առաջ, և դրանց մեջ կարևորագույն տեղ ուներ Մարտի 1-ի դեպքերի ամբողջական քննությունն ու բացահայտումը: Ուրախ եմ, որ այստեղ լրջագույն տեղաշարժեր ունենք, և հույս ունեմ, որ դրանք արդյունքներ կբերեն: Շատ կարևոր եմ համարում, որ քննությունը, նախաքննությունն ընթանան բոլոր ներգրավված անձանց և օրինականության բացարձակ պահպանությամբ: Ինձ համար խայտառակություն կլինի, եթե ՀՀ-ում նորից ունենանք քաղբանտարկյալներ, սակայն որևէ քրեական գործ չի կանգնելու որևէ անձով պայմանավորված»,-նշեց նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս