loader
Փակ համամասնական ցուցակների պարագայում մայրաքաղաքում կունենանք գերկենտրոնացում. Դավիթ Հարությունյան

Փակ համամասնական ցուցակների պարագայում մայրաքաղաքում կունենանք գերկենտրոնացում. Դավիթ Հարությունյան

Խորհրդարանում շարունակվում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումները:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով իրենց դիրքորոշումը, մատնանշեց թերությունները: Նրա խոսքով՝ գործող մոդելի թերությունն այն է, երբ քաղաքական ուժերը կայացած չեն երկրում ու անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել քաղաքական ուժի հետ:

«Օրինակ, եթե վերցնենք պայմանական որևէ մի մարզիկի կամ մշակույթի գործչի, որն ակտիվ քաղաքական գործիչ չէ, բայց ունի կուսակցական պատկանելիություն, ու նրան ընդգրկենք ցուցակում, դրանով նա կուսակցությանը որոշակի ձայն կբերի: Սա նաև դրական կողմ ունի, քանի որ հենց այդ մարդիկ են, որոնք ձևավորում են կուսակցության դեմքը»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջարկվելիք փոփոխություններին՝ մասնավորապես, փակ համամասնական ցուցակներին, նկատեց, որ այդ պարագայում իրենք մայրաքաղաքում կունենան գերկենտրոնացում:

«Այս դեպքում, որպես կանոն, մարզերից մենք չենք ունենում կուսակցության ներկայացուցիչներ, ինչը Հայաստանի պարագայում ունի իր թերությունը»,- հավելեց Հարությունյանը:

Վերջինս առաջարկեց ունենալ բաց ցուցակներ, և ժողովուրդն իր ընտրաքվեով ցույց տա այս կամ գործչի հանդեպ իր վերաբերմունքը:

«Սա զերծ է մի թերությունից, երբ կուսակցության վերնախավը չի որոշում, թե որ թեկնածուն կարող է անցնել, որը՝ ոչ: Ինչ վերաբերում է Դաշնակցության այն առաջարկին, թե եկեք բաց ցուցակներով համապետական ընտրակարգի անցնենք, ապա այստեղ էլ խնդիր ենք ունենալու հաշվարկի հետ: Ու եթե կարող է 100 թեկնածու լինել գրանցված ու 10 ուժ, ապա ընտրողը պետք է լրացնի 1000 բջջանի մի աղյուսակ, ինչն ինքնին բարդ է»,- ավելացրեց Դավիթ Հարությունյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս