loader
Փաստաբան. Եվրոդատարանը Վահան Շիրխանյանի հարցով որոշում է կայացրել

Փաստաբան. Եվրոդատարանը Վահան Շիրխանյանի հարցով որոշում է կայացրել

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Զինված հանցախմբի» գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վերաբերյալ:

«ՄԻԵԴ-ը հունիս ամսին դիմել է կառավարությանը, որն արդեն տրամադրել է իր փաստաթուղթը (օբզեռվացիա) և մենք պատրաստում ենք մեր պատասխանը, որը պետք է ներկայացնենք մինչև դեկտեմբերի սկիզբը: Միևնույն ժամանակ, անկախ փորձագետներն իրենց եզրակացությունն էին գրել, համաձայն որի պարոն Շիրխանյանի կյանքը վտանգված էր, որով մենք նորից դիմեցինք դատարան՝ խնդրելով 39-րդ կանոնի կիրառում: Դատարանը նոյեմբերի 9-ի երեկոյան որոշումը կայացրել է, որ պետք է 39-րդ կանոնը կիրառվի և պետությունից խնդրել է պարոն Շիրխանյանին անհապաղ տրամադրել պատշաճ բուժօգնություն և համաձայն նույն որոշման՝ դիմողի՝ Վահան Շիրխանյանի և պետության կողմից միասին պետք է կազմվի բժշկական հանձնաժողով, որը պետք է տա իր եզրակացությունը պարոն Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ», - «Hayastan24.com»-ի հետ զրույցում ասաց Շիրխանյանի փաստաբան Աննա Մարալյանը:

Փաստաբանը նշում է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է, նա չի կարողանում քայլել և անգամ իր հիգիենայի հարցերը հոգալն իր համար մեծ խնդիր է:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը 2015 թվականի դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է, իսկ դեկտեմբերի 21-ին կալանավորվել՝ Արթուր Վարդանյանի գլխավորած «զինված հանցախմբի» վնասազերծման գործի շրջանակում։ 

Նշենք նաև, որ Շիրխանյանը, որը մի քանի ամիս առաջ ոտքերի տրոմբի վիրահատության ենթարկվեց, ներկայումս տեղաշարժվում է անվասայլակով:

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս