loader
«Փաստաբանությունն այն ոլորտը չէ, որ «կենդանի» հանձնվենք»

«Փաստաբանությունն այն ոլորտը չէ, որ «կենդանի» հանձնվենք»

Այսօր  հրավիրած ասուլիսում փաստաբան Գրիշա Բալասանյանը խոսեց փաստաբանների նկատմամբ հետապնդումների, ահաբեկումների և  մասնագիտական գործողությունների խոչընդոտման մասին և որ հիմա գործ ունեն ավելի կոպիտ դրսևորումների հետ.

«Փորձ է արվում փաստաբանին դարձնել սիմվոլ՝ դատական նիստերի դահլիճում, նրան թելադրել, թե ինչ պետք է անի: Ցանկանում են, որ ապահովենք ֆիզիկական ներկայություն և դրանով լեգիտիմացնենք իրենց ապօրինի դատական պրոցեսները: Չենք ուզում նմանվել դատական համակարգին, որտեղ վերևից են պատվեր իջեցնում, ուզում ենք պահպանել մեր անկախությունը»:

Վերջիններս բողոքում են նաև նոր դատական օրենսգրքի դրույթներից մեկի դեմ, որը հնարավորություն է տալիս դատարանին փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել՝ տուգանք մինչև 100 հազար դրամի չափով:

Փաստաբան Նինա Կարապետյանցն  ասաց. «Փորձեցին սանկցիաներով ահաբեկել, խուզարկումներով ահաբեկել: Փաստաբանությունն այն ոլորտը չէ, որ «կենդանի» հանձնվենք»:

Փաստաբանն անդրադարձավ նաև դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործողություններին: «Կարծում եմ Արտուշ Գաբրիելյանն իրապես խնդիր ունի: Ինչպե՞ս է ինքը վերլուծում օրենսգիրքը: Տպավորություն է, թե դատավորները և դատախազներն ունեն առանձին դատական օրենսգիրք, և մենք՝ փաստաբաններս դրանից տեղյակ չենք»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս