loader
Սյունիքի «կգբ»-շնիկ մարզպետի քյալագյոզության հետքերով

Սյունիքի «կգբ»-շնիկ մարզպետի քյալագյոզության հետքերով

«Հայաստան 24»-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 13-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարբաս գյուղում տեղի է ունենալու դպրոցի կառավարման խորհրդի նիստը՝ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու համար: Գրել էինք այն մասին, որ սա արտառոց փաստ է, քանի որ 2017 թվականի սեպտեմբերի 11-ին արդեն կայացել էր այս դպրոցի կառավարման խորհրդի նիստ՝ տնօրենի թափուր տեղի համար: Հաղթող էր ճանաչվել Ռուբեն Զաքարյանը: Սակայն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, կառավարման խորհրդի նիստի արդյունքները անտեսելով, հրաժարվել է աշխատանքային պայմանագիր կնքել ընտրված տնօրենի հետ և կառավարման խորհրդի նախագահին կարգադրել է տնօրենի նոր ընտրություններ կազմակերպել: 

«Հայաստան 24»-ի տեղեկություններով՝ «Շենաթաղի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Զաքարյանն ունի անբասիր աշխատանքային կենսագրություն: Նախկին Լեռնաշենի, այժմյան Շենաթաղի դպրոցում, երկու տարի մանկավարժ աշխատելուց հետո, նրան վստահել են նույն դպրոցի տնօրենի պաշտոնը, որը վարել է 28 տարի և այս ընթացքում չի ստացել գոնե մեկ դիտողություն: Հարգանք է վայելում մարդկանց շրջանում: Ամեն օր կտրել է երեք գյուղի ճանապարհ, առանց սեփական մեքենայի, մինչև Շենաթաղ: Ինքնուրույն ճանապարհ հարթած Ռուբեն Զաքարյանը չի պատկերացրել, սակայն, որ գտնվում է այնպիսի միջավայրում, որտեղ տիրում են ֆեոդալական կարգեր: 

Շենաթաղի դպրոցի տնօրենի ընտրություններից առաջ Սիսիանի գլխավոր բժիշկ Անուշ Ներսիսյանի ամուսինը՝ Տիգրան Սանթրյանը, որն ունի Պոլիտեխնիկ ինստիտուտի կրթություն և մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածուն է, նույնիսկ իր աշխատանքից՝ Դարբասի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչի պաշտոնից է հրաժարվել. խոսքը վերաբերում է սեպտեմբեր ամսին, ասել է, որ շուտով նույն դպրոցի տնօրենն է լինելու: Անուշը, որ գյուղում երկար տարիներ հիվանդանոցի բժշկուհին է եղել, արդեն մեկ տարի է Սիսիանի շրջանի գլխավոր բժիշկն է դարձել: Վերջինս ամենուրեք հայտարարում է, որ ինքն Անուշը չի լինի, եթե Ռուբեն Զաքարյանին երկու տեղից էլ չզրկի: Մարզպետը խոստացել է Անուշի ամուսնուն, որ նա պետք է լինի դպրոց տնօրենը: 

Ռուբեն Զաքարյանի եկամտի միակ աղբյուրն այդ աշխատանքն է: Նրա մտքով նույնիսկ չի անցել, որ մասնակցելով Դարբաս գյուղի դպրոցի տնօրենի թափուրի տեղի համար հայտարարված մրցույթին և հաղթելով, չի նշանակվի տնօրենի պաշտոնում, քանի որ ուժեղի մոտ միշտ էլ թույլ է մեղավոր:

Ռուբեն Զաքարյանը դպրոցի տնօրենի ընտրություններից հետ շատ տեղեր է դիմել, պարզելու, թե ինչու չի հաստատվում Դարբասի միջնակարգ դպրոցի տնօերնի պաշտոնում: 

Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 14-ին կրկնակի ընտրություններ են կազմակերպվել դպրոցում, որն արդեն օրենքի խախտում է: 

Տարբեր տեղերից Զաքարյանը զգուշացումներ է ստացել, ասում են, որ դեռ մեկ օր կա, գնա հանի թեկնածությունդ: Խնդիրը կայանում է նրանում, որ այս ընթացքում լրանում է նաև նրա՝ Շենաթաղում դպրոցի տնօրենի պաշտոնավարման հինգ տարին: Յուրաքանչյուր հինգ տարին մեկ տնօրենը պետք է պայմանագիր կնքի: Մի ամիս առաջ Զաքարյանը լիցենզիա է ստացել, որպեսզի կարողանա մասնակցել ընտրություններին: Աշխատանքին զուգահեռ մասնակցել է մրցույթներին և ստացել հավաստագիրը: 

Դեկտեմբերի 20-ին Զաքարյանը պետք է գնա Շենաթաղի դպրոցի համար նոր պայմանագիր կնքի: Բայց Շենաթաղում լուրեր են տարածվել, որ մարզպետարանը պայմանագիր չի կնքելու Զաքարյանի հետ: 

Մեր կայքի տեղեկություններով՝ Սիսիանի քաղաքապետարանի կողմից ևս ճնշումներ կան, ասում են, որ Զաքարյանը հանի իր թեկնածությունը, միևնույն ժամանակ Զաքարյանը հարց է բարձրացրել, իսկ երաշխի՞ք կա, որ եթե այստեղ հանի իր թեկնածությունը Շենաթաղի դպրոցի տնօրենի պաշտոնի համար պայմանագիրը կկնքվի, ասել են՝ «դե կմտածենք, ոչինչ ասել չենք կարող»: 

Զաքարյանը սպասում է երկրորդ ընտրությունների արդյունքներին և դրան հետևող գործողություններին, դրանից հետո նոր միայն կորոշի իր անելիքը՝ դիմե՞լ դատարան, թե ոչ: 

Ի դեպ, Դարբասում լուրեր են տարածում, որ դպրոցի տնօրենը դառնալու է ոչ թե Տիգրան Սանթրյանը, ում համարում են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մարդը, այլ Վարդիկ Սանթրյանը՝ Դարբասի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին, ով մասնակցել էր նախորդ ընտրություններին և ստացել 0 ձայն: 

Նշենք նաև, որ Տիգրան Սանթրյանը և Վարդիկ Սանթրյանը բարեկամներ են: 

Շարունակելի...

«Հայաստան 24»-ը ուշի ուշով հետևում է այս պատմության հետագա զարգացումներին: 

Լուսինե Առաքելյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս