loader
Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ գնդի գործով նոր բացահայտումներ արեց

Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ գնդի գործով նոր բացահայտումներ արեց

«Սասնա ծռեր» խմբի գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն այսօր կայացած դատական նիստի ժամանակ աղմկահարույց բացահայտում արեց։

Նա պատմեց, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանն է արձակել, ում մեղադրում են ոստիկանի սպանության մեջ, այլ Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը:

«Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակն իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը։ Բանկոմատը բացել է մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանը։ Տղաների խափանման միջոցը փոխված է, բոլորը պիտի դուրս գան ի շահ պետության և արդարության»,- հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:

Ապա դիմելով նիստը նախագահող դատավորին՝ ասաց. «Ամենաճիշտ կրակելու տեղն այստեղ է՝ անարդարության ճակատին։ Քանի որ իմ և քո հայրենիքը տառապում է անարդարության ճիրաններում, մեր պետության սահմանները թուլանում են անարդարության պատճառով, ես Ձեզ որպես դատավոր տեսնում եմ և կխնդրեի, որ վերականգնեք արդարությունը, և ես Ձեզ կդիմեմ պարոն դատավոր բառով, որը Դուք կվաստակեք»:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու և զուգորդված գործողություններ անելու համար Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Աշոտ Պետրոսյանին, Արայիկ Խանդոյանին, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին, Արմեն Լամբարյանին, Սեդրակ Նազարյանին, Կարո Եղնուկյանին, Խաչատուր Գիչյանին առաջադրվել են մեղադրանքներ ծանր հանցագործություններ կատարելու համար:

Թավշյա հեղափոխությունից հետո այս գործով մեղադրվող մի շարք անդամներ արդեն ազատ են արձակվել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս