loader
Պավլիկ Մանուկյանը վատառողջ է

Պավլիկ Մանուկյանը վատառողջ է

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն ընդմիջվեց: Նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը ներկա չէր: Նրա փաստաբանը հայտնեց, որ Պավլիկ Մանուկյանը վատառողջ է և գտնվում է հիվանդանոցում:

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստը 15 րոպեով ընդմիջել:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռերի»-ի որոշ անդամներ արդեն ազատության մեջ են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս