loader
Պավլիկ Մանուկյանն ազատ է արձակվել

Պավլիկ Մանուկյանն ազատ է արձակվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից: Պավլիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 1 միլիոն գրավը: Նիստը նախագահող դատավորը, վերադառնալով խորհրդակցությունների սենյակից, հայտարարեց, որ պաշտպանների միջնորդությունը բավարարում է:

Դատարանում Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը:

Նա գտնվում էր հացադուլի մեջ, նրա պահանջն էր խափանման միջոցի վերանայումը: 

Դատարանն այս պահին քննարկում է խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին կարճատև մեկնում տրամադրելու միջնորդությունը, որպեսզի նրանք կարողանան ներկա գտնվել Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբեր 9-ի լույս 10-ի գիշերը Գյումրիում մահացել է այս գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի էր «Միայնակ գայլ» անունով։ Նա ազատ էր արձակվել երաշխավորությամբ:

Նախնական վարկածով՝ Խանդոյանը մահացել է կաթվածից։

Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայում կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս