loader

«Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում» (ուղիղ)

Փետրվարի 23-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:  

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft.am կայքում հանրային քննարկման են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։

Նախագծերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազությունն է, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության միջոցով։ Կայքում պաշտոնական հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է.

«Նախագծի ընդունմամբ առաջարկվում է քրեականացնել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը»։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտավախություններ ունեն, որ այս փոփոխությունները իրավապահ մարմինները որպես լծակ են օգտագործելու լրատվական ու քաղաքական դաշտում այլախոհությունը և ընդդիմադիր տրամադրությունները ճնշելու համար։

Բանախոսներն են՝

Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս