loader
Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին կհարցաքննվի

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին կհարցաքննվի

Հուլիսի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով պետք է ներկայանա Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

ՀՔԾ պետի փոխանցմամբ՝ Քոչարյանի գրասենյակի խնդրանքով հնարավոր է հարցաքննությունը ձայնագրվի: Իսկ ձայնագրությունը վարույթն իրականացնող մարմինը կորոշի՝ հրապարակայնացնե՞լ, թե ՝ ոչ:

Հարցին՝ արդյո՞ք «Մարտի 1-ի» գործով Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վկա կհարցաքննվեն, Սասուն Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել:

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա գտնվում է արտերկրում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս