loader
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

Վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ: Փաստաբանների բողոքները մերժվեցին: Որոշումը ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանենրը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան: Եվ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից: Նոյեմբերի 15֊ին Վճռաբեկ դատարանը որոշել է մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել է Վերաքննիչ դատարան նոր քննության։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս