loader
Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկություն է կատարվել

Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկություն է կատարվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող տարածքներում խուզարկություն է կատարվել: Այս մասին Հայաստան 24-ի հետ զրույցում տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Մարտի 1-ի գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում»,- հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք նաև, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանավորումը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս