loader
Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցի քննությունը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցի քննությունը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցի քննությունը հետաձգվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն նոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ: 

Դատական նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10:00-ին:

Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանն անցնում է Մարտի 1-ի գործով ու Հատուկ քննչական ծառայությունում քննվող այս քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս