loader
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել

Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Դատավորը որոշեց բավարարել քննիչի և դատախազի միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու մասին: Որոշման հիմքերը հայտնի չեն»,- փոխանցեց պաշտպանը:

Նշենք, որ նա քննում էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ։

Ինքնաբացարկ հայտնելուց հետո նիստը հետաձգվեց, քանի որ միջնորդությունը պետք է մակագրվի այլ դատավորի։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը, անցնում է Մարտի 1-ի գործով ու Հատուկ քննչական ծառայությունում քննվող այս քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս