loader
Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը վերսկսվել է

Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը վերսկսվել է

Վերաքննիչ դատարանում վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունը: 

Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը մեկնարկել էր երեկ: Շուրջ 8 ժամ տևած նիստը հետաձգվել էր:

Նշենք, որ ԱԺ 45 պատգամավորներ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Այն, սակայն, մերժվել է:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս