loader
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու ՀՔԾ միջնորդությունը բավարարվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և մերժեց գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը»,- ասաց Քոչարյանի պաշտպան Օրբելյանը:

Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահը ներկա՞ էր դատական նիստին, պաշտպանը դրական պատասխան տվեց:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանն անցնում է Մարտի 1-ի գործով ու Հատուկ քննչական ծառայությունում քննվող այս քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս