loader
«Սահմանային անցակետերում զինվորական գրքույկը պահանջելը  ապօրինություն է»

«Սահմանային անցակետերում զինվորական գրքույկը պահանջելը ապօրինություն է»

Սահմանային անցակետերում Հայաստանից մեկնելու դեպքում անձի զինվորական գրքույկը պահանջելը, դրանում նշումների կատարված կամ չկատարված լինելու հիմքով մարդուն սահմանը հատելն արգելելը ակնհայտ ապօրինություն են: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի՝ այս օրերին Հայաստանից մեկնող երիտասարդներից սահմանային անցակետերում պահանջում են ներկայացնել զինվորական գրքույկները: Սաքունցի խոսքով՝ պետական սահմանը հատելու համար անձի նույնականացման համար միայն մեկ փաստաթուղթ գոյություն ունի՝ անձնագիրը: Այս գործելաոճը իրավապաշտպանը ազգ-բանակ հայեցակարգի հետևանք է համարում:

«Ազգ-բանակը գեղեցիկ փաթեթավորմամբ ռազմաստրկական հպատակության համակարգ է,- ասում է Արթուր Սաքունցը,-սահմանային անցակետերում զինվորական գրքույկը պահանջելը ակնհայտ ապօրինություն է»:

 Կառավարության այս տարվա նոյեմբերի 2-ի որոշմամբ՝ ոստիկանության պետին ու ԱԱԾ-ի տնօրենին հանձնարարվել է զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով սահմանային կետերում ուժեղացնել հսկողությունը: Արական սեռի ներկայացուցիչներին այս օրերին թույլ է տրվում հանրապետությունից մեկնել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու նշումների դեպքում: Իսկ ամրակցման վկայականներում պետք է տարկետման իրավունքից օգտվելու մասին համապատասխան նշումներ լինեն:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ զինվորական գրքույկում գրառումներ կատարելու պարտականություն անձը չունի, դա համապատասխան պետական մարմինն է իրականացնում՝ զինվորական կոմիսարիատը կամ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը: Իսկ եթե զինգրքույկում համապատասխան գրառումը կատարված չէ, իրավապաշտպանը հարցադրում է անում՝ ինչո՞ւ պետք է այդ ամենի պատճառով քաղաքացին տուժի կամ անհարմարություններ կրի:

«Մենք ուսումնասիրեցինք, նախորդ տարիներին էլ են կառավարության որոշման մեջ այդ կետերը եղել, բայց նման խնդիրներ չեն ծագել: Այսինքն՝ նախկինում խոսքը վերաբերել է զինվորական ծառայության հետ կապված հարցերը պարզելուն, բայց ոչ թե սահմանին, այլ անձնագրային բաժանմունքներում կամ փաստաթղթերի ձևակերպման ժամանակ: Բայց հիմա մտահոգիչ է այս իրավիճակը, քանի որ սահմանը հատելու ժամանակ անձի նկատմամբ սահմանափակումներ կարող են լինել միայն դեպքում, երբ կա քննչական մարմնի որոշում՝ բնակության վայրը չլքելու մասին»,- ասում է Արթուր Սաքունցը:

Ամբողջական՝ այստեղ

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս