loader
Շանթ Հարությունյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Շանթ Հարությունյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:

Այսօրվանից ուժի մեջ մտավ համաներման մասին օրենքը, և Շանթ Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել էր 2013-ի նոյեմբերի 5-ին:

Հիշեցնենք նաև, որ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտվել էր 14 քաղաքացի, որոնցից Հայկ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեք Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանն ու Լիպարիտ Պետրոսյանն ազատության մեջ էին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս