loader
«Սասնա ծուռ» Մխիթար Ավետիսյանն ազատության մեջ է

«Սասնա ծուռ» Մխիթար Ավետիսյանն ազատության մեջ է

«Սասնա ծուռ» Մխիթար Ավետիսյանն ազատության մեջ է: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Սասնա ծռերի» անդամ Մխիթար Ավետիսյանին ազատ արձակեց:

Նշենք, որ  նրա խափանման միջոցը փոխվեց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորության հիման վրա:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 5 մլն դրամ է նվիրաբերել «Սասնա ծռեր» խմբավորմանը:

Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռեր» խմբավորման շուրջ 30 անդամ 2016-ի հուլիսին զինված մուտք էին գործել ոստիկանության ՊՊԾ գունդ, գրավել այն։ 

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս