loader
Ըստ Ռուստամյանի՝ ներկուսակցական ժողովրդավարությունը կայացնելու խնդիր ունենք

Ըստ Ռուստամյանի՝ ներկուսակցական ժողովրդավարությունը կայացնելու խնդիր ունենք

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն առաջարկում է բաց ցուցակներով համամասնական ընտրություն, երբ ընտրողը ոչ միայն ձայն է տալիս այդ կուսակցությանը, այլև որոշում է, թե այդ ցուցակից ովքեր կարող են ընտրվել՝ իր ձայնը տալով այս կամ այն թեկնածուին:

«Այս մոդելը կարևոր է նաև կուսակցությունների կայացման տեսանկյունից, քանի որ խնդիր ունենք ներկուսակցական ժողովրդավարությունը կայացնելու: Դրա լավագույն ձևը ժողովրդի մասնակցությամբ կուսակցությունների ներկուսակցական քաղաքականության որոշումն է: Ընտրությունների ժամանակ այդ բաշխման հարցում ժողովրդի մասնակցությունը շատ կարևոր է»,- նշեց պատգամավորը:

Ռուստամյանի խոսքով՝ իրենց առաջարկած համակարգը կարող է բերել նաև խնդիրներ: Առաջինն, ըստ Ռուստամյանի, այն է, որ քվոտաների հարցը չի լուծվում, բայց ո՞վ ասաց, որ ժողովուրդը պետք է քվոտա տա, դա ժողովրդավարության հետ կապ չունի:

«Ես դեմ չեմ, որ լինեն քվոտաներ, կանանց քվոտա, մարզերի քվոտա և այլն: Համաձայնեք, որ քվոտաները ժողովրդավարության հետ աղերս չունեն: Գուցե խրախուսում են կանանց ներկայությունը, մարզերի ներկայությունը, բայց դրանք արհեստական պրոցեսներ են, որտեղ ժողովրդի կամքը չկա: Երկրորդ խնդիրն այն է, որ հաշվարկի փուլում գործընթացը բարդանում է: Բայց դրանք հարցեր են, որոնք երկրորդական են, քանի որ գլխավոր խնդիրը ժողովրդավարության մակարդակի բարձրացումն է»,- նկատեց նա:

Անդրադառնալով փակ ցուցակներով համամասնական ընտրակարգին՝ ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ դրա գլխավոր թերությունն այն է, որ կուսակցության վերնախավն է որոշում հերթականությունը, և մեկ անձն իր հեղինակությամբ «պառավոզի» էֆեկտով կարող է իր հետևից տանել մյուսներին խորհրդարան, որոնց հասարակությունը կարող է չի էլ ճանաչում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս