loader
Տարոն Մարգարյանն առաջիկայում կհրավիրվի ԱԱԾ. Վանեցյան

Տարոն Մարգարյանն առաջիկայում կհրավիրվի ԱԱԾ. Վանեցյան

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջիկայում ԱԱԾ կհրավիրվի: 

«Տարոն Մարգարյանը «Երևան» հիմնադրամի գործով դեռևս չի հրավիրվել Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, սակայն առաջիկայում կհրավիրվի: Էս փուլում դեռևս չի հրավիրվել:  Նրա անվամբ գրանցված բիզնեսներ չենք հայտնաբերել, ունեցվածքի տեսանյութի հետ կապված էլ իրականացվում է ուսումնասիրություն»,- կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա հայտնեց, որ ԱԱԾ-ն առաջիկայում կհրապարակի պաշտոնյաների ապօրինի հարստացման նոր նյութեր: Թե ում են վերաբերում ԱԱԾ քննության վարույթում առկա նյութերը Վանեցյանը չցանկացավ անուններ տալ։

«Ապօրինի հարստացման գործերով Ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ մի շարք գործեր կան: Այդ գործերն առնչվում են բարձրաստիճան և հանրությանը հայտնի անձանց: Կարող է և հանրապետականի շրջանակներին առնչվող անձինք լինել, կարող են և լինել այլ անձինք»,- մանրամասնեց Վանեցյանը՝ վստահեցնելով, որ բացահայտումներն աղմկոտ են լինելու։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:

Հուլիսի 16-ին քաղաքապետի ընտրության նիստն էլ տապալվել է՝ քվորում չլինելու պատճառով: ՀՀԿ-ն և «Ելք»-ը բոյկոտել են և թեկնածուներ չեն առաջադրել: Միակ թեկնածուն՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի  Փոստանջյանը, չի ընտրվել:

Մոտ մեկ ամիս առաջ հրապարակվել էր Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հետաքննական տեսանյութ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս