loader
Տիգրան Եգորյանը նկատողություն ստացավ

Տիգրան Եգորյանը նկատողություն ստացավ

Փաստաբան Տիգրան Եգորյանը «Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսներ» գործով դատական նիստին դահլիճը լքելու նկատողություն ստացավ։

2017թ. հոկտեմբերի 27-ի  Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Տիգրան Եգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար ընդամենը 30 րոպե ժամանակ էր տվել, թեեւ նա  3 օր ժամանակ էր խնդրել։

Պաշտպանը լքել էր նիստերի դահլիճը: Դատավորը սա համարել էր անհարգալից վերաբերմունք եւ դիմել Փաստաբանների պալատ։  Փաստաբանների պալատի կարգապահական 17188 գործով փաստաբանը մեղավոր ճանաչվեց վարքագծի 4.1 կետի պահանջների խախտման հատկանիշներով եւ ստացավ նկատողություն։ Որոշումը 20-օրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ այն կարող է բողաքարկվել դատարանում։

Ի դեպ, կարգապահական վարույթի ընթացքում արգելվեց տեսանկարահանում անցկացնելը, թույլատրվեց միայն ձայնագրումը։

hahr.am

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս