loader
 Գրիգորյան․ Հայաստանը չի դառնա խորհրդարանական երկիր, քանի դեռ 4-րդ նախագահը չի ընտրվել ժողովրդի կողմից

Գրիգորյան․ Հայաստանը չի դառնա խորհրդարանական երկիր, քանի դեռ 4-րդ նախագահը չի ընտրվել ժողովրդի կողմից

Հայաստանը չի դառնա խորհրդարանական երկիր, քանի դեռ 4-րդ նախագահը չի ընտրվել ժողովրդի կողմից, մարտի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը.

«Դա իմիտացիա է, 4-րդ նախագահին ընտրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Սահմանադրության պահանջն է այդպիսին, Սահմանադրության բովանդակային պահանջն է դա: Ես Սահմանադրության տեքստը չեմ մեկնաբանում, ես հղում եմ տալիս ուղիղ տեքստին»:

Նշենք, որ 2015-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների 125–րդ հոդվածի համաձայն 4–րդ նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ այդ կարգը սահմանող 125-րդ հոդվածը ուժի մեջ է մտնելու ՀՀ 4–րդ նախագահի լիազորությունների ստանձնման օրը։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս