loader

Վահե Գրիգորյան․ Փաստաբանների պալատը այսօր գտնվում է իշխանության գրպանում (տեսանյութ)

Այսօր «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների և իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները և համագործակցության հնարավորությունները» խորագրով համաժողովի ժամանակ  փաստաբան Վահե Գրիգորյանն իր ելույթում նշեց․

«Երեք տարուց ավել է Փաստաբանների պալատում իրավիճակը խնդրահարույց է։ Փաստաբանների մի խմբի պնդմամբ փաստաբանների պալատը վաղուց վերածվել է իշխանության ձեռքին մասնագիտական ազատության դեմ գործիքի և էականորեն վտանգում է փաստաբանի ազատությունը ՀՀ-ում»։

Վահե Գրիգորյանը անդրադարձավ Փաստաբանների պալատի կողմից փաստաբանների նկատմամբ կիրառվող կարգապահական վարույթներին, որոնք հիմնականում կիրառվում են քաղաքական զգայունություն ունեցող քրեական գործերով փաստաբանների նկատմամբ։

Վահե Գրիգորյանը նշեց, որ որոշ գործերով Փաստաբանների պալատը ստվերային համագործակցության մեջ է մտնում հատուկ ծառայություննեի և քաղաքական իշխանության հետ, որը լուրջ հարված է փաստաբանի ազատությանն ու անկախությանը։

«Դեպի տոտալիտարիզմի ձգտող հասարակություններում այս վիճակը սկուտեղի վրա մատուցված նվեր է իշխանություններին, որին բավարար է փաստաբանների պալատի ղեկավարությանը պահել իր գրպանում և ամբողջ մասնագիտությունը հայտնվելու է վտանգի տակ։

Լուծման միակ ճանապարհը Փաստաբանների պալատի մենաշնորհի վերացումն է: Փաստաբանները չպետք է պարտադրված լինեն լինել մի կազմակերպության անդամ, որը ոտնահարում է իրենց մասնագիտության անկախությունը՝ սկուտեղի վրա մատուցելով այն օրվա քաղաքական իշխանությանը: Փաստաբանը չպետք է մաս կազմի մի կազմակերպության, որը ռեգրեսի աղբյուր է հայաստանյան հասարակությունում, ռեգրես, որը դրսեւորվում է ընդհուպ մինչեւ հոմոֆոբիկ արտահայտություններով՝ պալատի ներկայացուցիչների կողմից»։

Տեսանյութը՝ 1in.am-ի
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս