loader
Վալերիյ Օսիպյանը՝ Մարտի 1-ի և ՊՊԾ գնդի գրավման գործերի մասին

Վալերիյ Օսիպյանը՝ Մարտի 1-ի և ՊՊԾ գնդի գրավման գործերի մասին

 

Այսօր պաշտոնավարման 100-րդ օրն ամփոփելու ժամանակ լրագրողները ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեցին, թե 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ ի՞նչ առնչություն ունի: Ոստիկանապետը պատասխանեց. «2008թ. մարտի 1-ի դրությամբ ես եղել եմ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը, առնչությունն այնքանով էր, որքան որ այդ օրը բոլոր ոստիկանների առնչությունն է եղել։ Ես և այն անձնակազմը, որն այդ պահին ինձ հետ է եղել, որևէ լուրջ դեպքեր չենք ունեցել»։

ՊՊԾ գնդի գործով Վալերիյ Օսիպյանը տուժողի կարգավիճակ ուներ: Լրագրողները հարցրեցին՝ արդյո՞ք հրավիրվել է դատարան, ոստիկանապետն արձագանքեց. «Ես, բոլորիդ հայտնի է, որ անմիջական առնչություն ունեմ այդ գործին, 7-8 օր մնացել եմ ՊՊԾ գնդում: Դատաքննության վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնի, քանի որ արդարադատությունը ՀՀ-ում իրականացնում է դատարանը, ինչ վերաբերում է ինձ հրավիրելուն, ապա ես դեռ չեմ հրավիրվել դատարան, և երբ հրավիրվեմ, ապա կաշկանդված չեմ և կներկայանամ դատարան»:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» անդամներին կալանքից ազատելուն՝ Օսիպյանը կարծիք հայտնեց, որ ոմանք կալանքի ընթացքում իրենց պատիժն արդեն կրել են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս