loader
Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը

Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը

ՀՀ վճռաբեկ դատարանը դռնփակ նիստում քննում է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը:

Հիշեցնենք, որ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած վճռով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացվել էր, և նա ազատ էր արձակվել:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս