loader
Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու գործառութային պարտականությունները կասեցվել են

Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու գործառութային պարտականությունները կասեցվել են

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր և եղբորորդու մասնակցությամբ Վարդավառի օրը տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանապետի հրահանգով նշանակվել է ծառայողական քննություն:

Այսօր իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, հայտնեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ կասեցվել են եղբորորդու գործառութային պարտականությունները:

«Ստեղծվել են համապատախան նյութեր, և ներկայումս գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, որի ավարտից հետո մենք դրան կանդրադառնանք»,- ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Հիշեցնենք, որ Վարդավառի օրը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդին հարվածել է գյուղացուն՝ մեքենայի վրա ջուր ցողելու պատճառով: Կոտայքի մարզի Ակունք համայնքի բնակչին տարել են ճանապարհին գտնվող Վլադիմիր Գասպարյանի եղբոր ամառանոց, որտեղ եղել է նրա նկատմամբ բռնություն, հարված աչքին, գլխին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս