loader
Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրգործ․ 2 անձ ձերբակալվել է

Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրգործ․ 2 անձ ձերբակալվել է

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, արականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս