loader

Լուրեր

Իրավական

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակներում, հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի նշանակումը, որը տեղի է ունենալու այս տարվա վերջին, Միավորված ազգերի կազմակերպության համար էական պահ է, որը կանդրադառնա աշխարհի միլիոնավոր մարդկանց իրավունքների վրա:

«Հայաստանի կառավարությունը առաջին անգամ է, որ պետք է Դատարանին պատասխան ներկայացնի ՄԻԵԿ 34 հոդվածով նախատեսված իր պարտականության կատարման մասով՝ դիմողի ՄԻԵԴ դիմելու իրավունքի խոչընդոտներ հարուցելու հիմքով»:

Նրան առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ծեծում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյաի ընկերուհին, որը կիսում էր իր հետ Ստեփանակերտի բնակարանը։

Իջևանի զորամասերից մեկում 2016 թ. ապրիլի 25-ին մահացած զինծառայող Հովհ. Պետրոսյանին «բնորոշ չեն եղել այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էապես ազդել նրա կողմից ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա». եզրակացրել է դատահոգեբանական փորձաքննություն իրականացրած փորձագետը:

Արթուր Ղամբարյանի խոսքով՝ օրինագծով այսուհետ ընթերակայի մասնակցությունը պարտադիր կհամարվի միայն դեպքի վայրի զննության, անձի ճանաչման ներկայացնելու, առգրավման և քննչական փորձարարության գործողությունների ժամանակ:

Լրահոս