loader

«Կոնսիլիում»

«Հայաստան 24»-ի եթերում «Կոնսիլիում» հաղորդաշարի առաջին թողարկումն  է: 

Բոլորս գիտենք, թե խորհրդային տարիներին ինչ դեր էր խաղում քարոզչությունը, հատկապես հեռուստատեսայինը: Նույնիսկ անեկդոտի պես մի բան էին պատմում, թե լրագրությունը կազմված էր երեք մասից՝ գովասանք, բամբասանք, մարզանք: Այսինքն՝ առաջինում պատկերվում էր ԽՍՀՄ երջանիկ կյանքը, երկրորդում՝ կապիտալիստական նեխած, փտած համակարգը, երրորդում՝ մարզական կյանքը: Հիմա կարծես թե այդպես չէ. կարծես թե հեռուստաընկերություններն իրենց լրատվական թողարկումներում բոլոր թեմաներին անդրադառնում են: Կարծես թե...

Բայց այսպիսի խոսք էլ կա. մարդիկ ասում են՝ «կուզեի ապրել «Հայլուր»-ի Հայաստանում»՝ ընդհանրապես նկատի ունենալով այն կյանքը, որը ցուցադրվում է հայկական հեռուստաընկերություններով:

Այսօր կխոսենք հեռուստաալիքներով իրականացվող քարոզչության մասին: Արդյոք այն արտացոլո՞ւմ է հայաստանյան իրականությունը, ներկայիս կյանքը, թե՞ ոչ: 

Հաղորդման հյուրերն են մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը, լրագրող Մհեր Արշակյանը և լրագրող Վարդ Սիմոնյանը:

Հաղորդման հեղինակ և վարող Արմեն Բաղդասարյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս