loader
Amazon-ը արգելափակում է հաճախակի վերադարձ իրականացնող օգտատերերին

Amazon-ը արգելափակում է հաճախակի վերադարձ իրականացնող օգտատերերին

Amazon-ը սկսել է արգելափակել իր օնլայն-պլատֆորմի օգտատերերին, գնված ապրանքների «մեծ քանակությամբ» վերադարձների համար: The Wall Street Journal-ի տեղեկատվությամբ, պլատֆորմի օգտատերերից մեկը մարտ ամսին նամակ է ստացել, որում Amazon-ը հայտնել է, որ նրա աքաունթը փակվել է, ապրանքների վերադարձերի պատճառով: «Դուք չեք կարող նոր աքաունթ բացել կամ այլն օգտագործել, մեր կայքում պատվերները տեղադրելու համար»,- ասվել է նամակում: Օգտատիրոջ խոսքերով, նա մեկ տարվա ընթացքում միայն մեկ գնում է վերադարձրել, իսկ անցած տարի՝ 4: Բացի այդ, Amazon-ը նրան զրկել է 450 դոլար նոմինալով նվեր-քարտից:

Hypebeast-ը նշել է, որ այս դեպքն առաջինը չէ: Նախկինում, ընկերության մի շարք հաճախորդները նման խդիրների առնչությամբ արդեն բողոքել են Twitter-ում և այլ սոցցանցերում: Այսպես, Նաթան Պետերսոնը գրել է, որ Amazon-ում, նրա գնումների ընդհանուր քանակի համեմատ, վերադարձն այնքան էլ շատ չէ, սակայն սերվիսը փակել է նրա ընտաեկան աքաունթն, առանց զգուշացնելու:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորը կարողանան Amazon օգտագործել, սակայն կան հազվադեպ դեպքեր, երբ ինչ-որ մեկը երկար ժամանակ չարաշահում է մեր սերվիսը: Մենք երբեք թեթևամիտ որոշումներ չենք ընդունում, սակայն մենք աշխարհով մեկ ավելի քան 300 մլն օգտատերեր ունենք, և երբ դա անհրաժեշտությունը կա, մենք գործում ենք, որպեսզի պաշտպանենք նրանց»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս