loader
«Яндекс»-ը փակել է Uber Eats սննդի առաքման ծառայությունը

«Яндекс»-ը փակել է Uber Eats սննդի առաքման ծառայությունը

«Яндекс» ընկերությունը փակել է ռուսաստանյան Uber Eats սննդի առաքման սերվիսը, որը տարեսկզբին հսկողության տակ է վերցվել «Яндекс.Такси» սերվիսի կողմից: Սերվիսի օգտատերերն այլևս չեն կարողանա օգտվել ծառայություններից՝ նրանք ստիպված կլինեն անցնել «Яндекс.Еда» առաքման խառայությանը: Առաջին 5 պատվերների համար նոր հաճախորդները 30% զեղչ կստանան:

Հիշեցնենք, որ այժմ «Яндекс.Еда» սերվիսին այժմ ավելի քան 2,000 մոսկովյան ռեստորաններ են միացված՝ ներառյալ նաև նրանք, որոնք նախկինում համագործակցել են Uber Eats-ի հետ: Անցած տարեվերջին «Яндекс» ընկերությունը գնել է Foodfox առաքման սերվիսը, որի բազայի վրա այս տարվա մարտ ամսին թողարկել է «Яндекс.Еда» սեփական սերվիսը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս