loader
Asos-ը և Victoria Beckham ապրանքանիշները մեծ վնասներ են կրում 

Asos-ը և Victoria Beckham ապրանքանիշները մեծ վնասներ են կրում 

Պարզվում է, որ Վիկտորիա Բեքհեմի կարիերան այդքան էլ հաջողակ չէ. վերջին 12 ամսվա ընթացքում նրա բրենդը 10,2 մլն ֆունտ ստերլինգ է կորցրել: Փորձագետների խոսքերով, ամեն օր ընկերությունը մոտ 27,000 ֆունտ ստերլինգ է կորցնում, թեպետ 2017 թվականին Victoria Beckham-ի եկամուտը ավելացել է 17%-ով և 42 մլն ֆունտ ստերլինգ է կազմել:

Հայտնվում է, որ վերջին 5 տարվա ընթացքում բրենդը մոտ 30 մլն ֆունտ ստերլինգ է կորցրել. Ապրանքանիշի բաժնետերերը, միևնույն է, համոզված են, որ բրենդը, որը սեպտեմբերին նշել է իր 10-ամյակը, միջհրատապ ժամանակահատվածում անկորուստ է լինելու: Հայտնի է դարձել նաև, որ Բեքհեմի ընկերությունը, եկամուտը թաքցնելու համար, տուգանվել է 1,300 դոլարով, և, եթե այս տուգանքը չվճարվի մինչև տարեվերջ, ապա այն կրկնապատկվելու է:

Բացի այդ, տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Բեքհեմը օգնության խնդրանքով դիմել ֆրանսիացի հայտնի գործարար Ռալֆ Տոլեդանոյին, սակայն, ինչպես ևերևում է, այն անարդյունք է մնացել: 

Սեպտեմբերին սկսված 2018-2019 թվականի I եռամսյակի ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո, Լոնդոնի բորսայում Asos ամենախոշոր ռթեյլերներից մեկի բաժնետոմսերն ընկել են 43%-ով: Արդյունքում, ընկերության շուկայական կապիտալիզացիան կրճատվել է 1,4 մլրդ ֆունտ ստերլինգով ($1,8 մլրդ): Ավլի վաղ ընկերությունը հայտարարել է, որ I եռամսյակի արդյունքներով վաճառքներն աճել են 14%-ով՝ $826 մլն կազմելով, սակայն, միաժամանակ, նոյեմբերին Asos-ի ցուցանիշները խիստ վատացել են, որի արդյունքում ընկերությունը ստիպված եղավ ողջ ֆինանսական տարվա տեսությունը 20-25%-ից նվազեցնել 15%-ի: Տեսության շտկումը հրահրել է ընկերության բաժնետոմսերի անկմանը՝ այն վերջին 4,5 տարվա ընթացքում ծայրահեղ մինիմումի հասցնելով:

«Նորաձև հագուստի շուկայում մենք զեղչերի աննախադեպ մակարդակ ենք տեսնում: Դա այն է, ինչ նախկինում չի եղել, և դա տեղի է ունենում բոլոր ուղղություններով: «Սև ուրբաթի» ժամանակ ընկերությունը, ինչպես նախորդ տարիներին, մոտ 20% զեղչ է առաջարկել, սակայն մրցակիցների մոտ ավելի շահավետ առաջարկներ են եղել»,- նշել է Asos-ի ղեկավար Նիկ Բեյթոնը:

Բրիտանական այլ ռիթեյլերների բաժնետոմսերը (Next, Marks & Spencer) նույնպես ընկել են: Փորձագետները դա կապում են տաքացման հետ, որի հետևանքով տաք հագուստն ավելի վատ է վաճառվում, ինչպես նաև Եվրախորհրդից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս