loader
Billboard Music Awards 2018 մրցանակաբաշխության հաղթողները

Billboard Music Awards 2018 մրցանակաբաշխության հաղթողները

Օրերս, Billboard-ը կրկին մրցանակներ է հանձնել շոու-բիզնեսի ոլորտում մեկ տարվա ընթացքում հաջողության և փառքի հասած ներկայացուցիչներին: Երեկոյի ընթացքում բեմում իրենց վառ ելույթներով հանդես են եկել Դուա Լիպան, Քրիստինա Ագիլերան, Դեմի Լովատոն, Ջենիֆեր Լոպեսը և այլ հայտնիներ, սակայն հանդիսատեսին իր ներկայությամբ զարմացրել է Ջանեթ Ջեքսոնը, ով, երաժշտության մեջ ձեռքբերումների համար, Billboard-ի իկոնա է ճանաչվել:

Այս տարի ստացած մրցանակներով ռեկորդակիրը Էդ Շիրանն է, ով իր հետ 6 մրցանակ է տուն տարել: Երեկոն վարել է երգչուհի Քելի Քլարկսոնը:

Billboard Music Awards 2018 մրցանակաբաշխության հաղթողներն են.

  • «Տարվա արտիստ», «Լավագույն երգիչ», «Ամենավաճառվող երգեր», «Hot 100-ի լավագույն արտիստ», «Ռադիոյում երգերի լավագույն կատարող»՝ Էդ Շիրան,
  • «Լավագույն նոր կատարող»՝ Khalid,
  • «Լավագույն երգչուհի»՝ Թեյլոր Սվիֆթ,
  • «Լավագույն շրջագայող»՝ U2,
  • «Հոսքային երգերի լավագույն կատարող», «Լավագույն ռեփ-երգիչ»՝ Քենդրիկ Լամար,
  • «Լավագույն երգ»՝ «Despacito» - Լուիս Ֆոնսի, Դեդի Յանկի և Ջասթին Բիբեր,
  • «Լավագույն խումբ», «Լավագույն ռոք-կատարող»՝ Imagine Dragons,
  • «Billboard 200-ի լավագույն արտիստ»՝ Դրեյք,
  • «Սոցցանցերում լավագույն արտիստ»՝ BTS,
  • «Լավագույն R&B-կատարող», «Լավագույն R&B-երգիչ», «Լավագույն R&B-տուր»՝ Բրունո Մարս,
  • «Լավագույն R&B-երգչուհի»՝ SZA,
  • «Լավագույն ռեփ-երգչուհի»՝ Cardi B,
  • «Լավագույն ռեփ-տուր»՝ Ջեյ-Զի,
  • «Լավագույն քանթրի-կատարող», «Լավագույն քանթրի-երգիչ»՝ Քրիս Սթեփլթոն,
  • «Լավագույն քանթրի-խումբ»՝ Florida Georgia Line,
  • «Լավագույն պարային արտիստ»՝ The Chainsmokers,
  • «Billboard 200-ի լավագույն ալբոմ», «Լավագույն ռեփ-ալբոմ»՝ DAMN - Քենդրիկ Լամար,
  • «Լավագույն սաունդթրեք»՝ Moana,
  • «Լավագույն R&B-ալբոմ»՝ 24K Magic - Բրունո Մարս,
  • «Լավագույն R&B-երգ»՝ That's What I Like - Բրունո Մարս,
  • «Լավագույն քանթրի-տուր»՝ Լյուկ Բրայան,
  • «Լավագույն քանթրի-երգ»՝ Body Like A Back Road - Սեմ Հանթ,
  • «Լավագույն պարային ալբոմ»՝ Memories...Do Not Open - The Chainsmokers,
  • «Լավագույն ռոք-ալբոմ»՝ Envolve-Imagine Dragons,
  • «Ամենավաճառվող ալբոմ»՝ Reputation - Թեյլոր Սվիֆթ,
  • «Լավագույն ռոք-երգ»՝ Believer - Imagine Dragons,
  • «Ռադիոյում լավագույն երգը»՝ Shape of You - Էդ Շիրան,
  • «Ձեռքբերումների համար պարգևատրում»՝ Կամիլա Կաբելո,
  • «Billboard-ի իկոնա»՝ Ջանեթ Ջեքսոն
Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս