loader
Բլոգերին բանտարկություն է սպառնում

Բլոգերին բանտարկություն է սպառնում

Թայլանդի ոստիկանությունն ընդդեմ YouTube-ալիքի հաղորդավարուհի Վանչալեոմե Յամնեպնպհոլի մեղադրանքներ է առաջադրել առ այն, որ աղջիկը վիրավորել է թագավորական ընտանիքի անդամին:

Հաղորդավարուհին իր Facebook-յան էջում փոսթ է հրապարակել, որում բացասական է արտահայտվել «Միսս Տիեզերք-2018» գեղեցկության մրցույթի թայլանդցի մասնակից Սոֆիդա Կանչանարինի զգեստի մասին՝ այն տգեղ անվանելով: Բանն այն է, որ զգեստի դիզայնը մշակել է Թայլանդի արքայադուստր Սիրիվաննավարի Նարիիատանան, թագավոր Մահա Վաչիրալոնգկորնի (Ռամ X) դուստրը:

Հարկ է նշել, որ 1908 թվականից Թայլանդում օրենք է գործում, որն արգելում է վիրավորել թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին. այն աշխարհում ամենադաժաններից է համարվում: Ապօրինի են համարվում թագավորի և նրա հարազատների հանդեպ ցանկացած բոցասական արտահայտությունները, այդ թվում նաև մահացած միապետների մասին մեկնաբանությունները:

Տվյալ պահին միջադեպը հետաքննում է ոստիկանության տեխնոլոգիական ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժինը: Միջինը, այս կարգի հանցագործությունների համար մինչև 10 տարի բանտարկում է սպառնում:

Միլիոնատեր Կիտիանուտ Չայոսբուրանատոն բլոգերի դեմ հայտարարությամբ է հանդես եկել, որում պնդում է, որ նման արտահայտություններն ազդում են Թայլանդի հեղինակության վրա, և հաղորդավարուհու վարքն անպատշաճ է անվանել: Հաղորդավարուհին արդեն ջնջել է իր փոսթը և ներողություն է խնդրել: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս