loader
Booking.com-ը դադարել է գործել Ղրիմում

Booking.com-ը դադարել է գործել Ղրիմում

Booking.com հյուրանոցների օնլայն-ամրագրման կայքը դադարել է աշխատել Ղրիմի տարածքում. կայքն աջակցել է թերակղզու հանդեպ հակառուսական սանկցիաները: «Ցավոք, տվյալ պահին մեր կայքում հնարավոր չէ ամրագրել հանգստի նպատակով Ղրիմում կացությունը»,- Ղրիմում հոթել փնտրելու փորձի ժամանակ ասվում է կայքում: Նշվում է նաև, որ եթե հյուրանոցի որոնման մեջ ճանապարհորդության նպատակը նշվի որպես գործնական, ապա Booking.com-ը, այնուամենայնիվ, տարբերակներ է առաջարկում: Booking.com-ի ներկայացուցիչները հաստատել են, որ աշխատանքի դադարեցումը կապված է Եվրամիության սանկցիաների հետ:

«Համաձայն այդ սանկցիաներին, ընկերությանը թուլատրված չէ որևէ ծառայություններ առաջարկել, որոնք անմիջապես կապված են Ղրիմում տուրիստական գործունեության հետ: Թեև, բիզնես-ճանապարհորդողները կարող են ամրագրել Ղրիմում բնակվելու տարբերակները»,- նշվում է պլատֆորմի կողմից հրապարակված նամակում: Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ սանկցիաներն ընդունվել են 2014 թվականին, Ուկրաինայի հարավ-արևելյան մասում զինվորական կոնֆլիկտի, այնուհետև Ղրիմը Ռուսաստանի Դաշնության տարածք ընդգրկելու պատճառներով: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս