loader
Բրենդերը պայքարելու են «պլաստիկ աղտոտվածության» դեմ

Բրենդերը պայքարելու են «պլաստիկ աղտոտվածության» դեմ

Burberry, H&M, L'Oreal, Stella McCartney, Unilever և այլ խոշոր ընկերությունները New Plastic Economy Global Commitment անվամբ համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն պարտավորվում են պայքարել Երկիր մոլորակում «պլաստիկ աղտոտվածության» դեմ: Մտահղացումն աջակցել են նաև Մեծ Բրիտանիայի և Չիլիի կառավարությունները: Նախագիծը մշակվել է Էլեն ՄակԱրթուրի հիմնադրամի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի գծով ծրագրի կողմից:

New Plastic Economy Global Commitment- մասնակիցները հետևելու են պլաստիկի չափից շատ օգտագործման հեռացմանը, աջակցելու են պլաստիկի վերամշակման տեխնոլոգիաները, ավելի երկար օգտագործել արդեն գոյություն ունեցող պլաստիկը: Ընկերությունները աշխատանքի արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնելու են յուրաքանչյուր 18 ամիսը մեկ անգամ:

Նախատեսվում է, որ մինչև 2025 թվականը ողջ պլաստիկը պետք է պիտանի դառնա հետագա վերամշակման: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս