loader
Բրիտանական նորաձևության խորհուրդը նշելու է ինդուստրիայի 100 երիտասարդ տաղանդներին

Բրիտանական նորաձևության խորհուրդը նշելու է ինդուստրիայի 100 երիտասարդ տաղանդներին

Բրիտանական նորաձևության խորհուրդը (BFC) անոնսավորել է նոր մրցանակի հանձնումը, որը տեղի կունենա Fashion Awards ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում: Այս տարի այն լոնդոնյան թագավորական Ալբերտ-հոլում կանցկացվի դեկտեմբերի 10-ին: New Wave:

Creatives անվանակարգում նորաձևության ինդուստրիայի 100 երիտասարդ տաղանդներ կներկայացվեն. կլինեն ոչ միայն հագուստի, կոշիկների և աքսեսուարների դիզայներները, այլ նաև դիմահարդարները, վարսահարդարները, լուսանկարիչները, մոդելները, դիջիթալ-ինֆլյուենսները, արտ-տնօրենները, սեթ-դիզայներներն ու ոճաբանները:

Բրիտանական Vogue-ի տեղեկատվությամբ, առաջին 20 դիզայներների անունները ցուցակից արդեն հայտարարվել են Շանհայում BFC-ի գործադիր տնօրեն Կարոլին Ռաշի կողմից, որոնց թվում են լուսանկարիչ Ջամբո Ցույը, մոդել Տին Չենը, վարսերի գծով ոճաբան Վեն Չժին: Մնացած ներկայացված հավակնորդների անունները կհրապարակվեն Լոնդոնում և Նյու Յորքում կայանալիք հատուկ միջոցառումների ժամանակ: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս