loader
ԲՅՈՒԹԻ-ԲԱՌԱՐԱՆ. Հարթ որովայն ունենալու արդյունավետ ըմպելիքները

ԲՅՈՒԹԻ-ԲԱՌԱՐԱՆ. Հարթ որովայն ունենալու արդյունավետ ըմպելիքները

Երբ խոսքը գնում է մարմնի կազմվածքի և հոգատարության մասին, ապա գլխավոր կանոնը կշեռքի մասին մոռանալն է: Մարմնի քաշը օրվա ընթացքում տատանվելու առանձնահատկություն ունի՝ կախված նրանից, թե ինչ եք կերել կամ խմել, որքանով էիք ակտիվ, ինչպես են աշխատել հորմոնները և այլ միլիոնավոր պատճառներ: Հարթ որովայնի բացակայությունն, անգամ, սննդի մեջ ամենակոշտ սահմանափակումների և ֆիզիկական պատրաստվածության դեպքում, միշտ չէ, որ յուղերի կուտակում է նշանակում. դա կարող է հեղուկի խցանում կամ ստամոքսի բորբոքում լինել: Կալորիաները հաշվելու փոխարեն, առաջին հերթին անհրաժեշտ է ավելի լավ հոգ տանել մարսողական համակարգի հանդեպ: Անհրաեշտ է իրավիճակին այլ տեսանկյունից նայել՝ գեղեցիկ գոտկատեղը կարող է նշանակել, որ դուք չեք նիհարել, այլ, պարզապես, առողջ եք: Այստեղ, դիետոլոգից և գաստրոէնտերոլոգից բացի, օգնության են հասնում բնական կոկտեյլներն ու սմուզիները, որոնք հակաբորբոքային գործողություն են ցուցաբերում՝ հեռացնելով ավելորդ ծավալներն ու այտուցվածությունը: 

Մանգո + լիմոն+անանաս: Հայտնի է, որ անանասը դիետա պահպանողների սիրելի բաղադրիչն է: Նրանում առկա է հատուկ ֆերմենտը՝ բրոմելայնը, որը հակաբորբոքային գործողություն է ցուցաբերում և օգնում է մարսողությանը: Իդեալական «գործընկերը» մանգոն է, որը մեծ քանակությամբ ջուր ու ցելյուլոզա է պարունակում: Կոկտեյլ. 100-150 գ թարմ անանաս + 100 գ թարմ մանգո + 100 մլ ջուր: Բաղադրիչները մանր կտրատել, լցնել բլենդերի մեջ՝ մի փոքր լիմոնի հյութ ավելացնելով, և ամբողջը հարել:

Լիմոն + կայեննական պղպեղ + ագավայի օշարակ: Կայենական վարդագույն պղպեղը ոչ միայն գեղեցիկ տեսք ունի, այլ նաև էֆեկտիվ է: Չնայած կծվության, նա օգնում է հանգստացնել այտուցված կերակրափողը և արագացնել մետաբոլիզմը: Նման կերպ է ազդում նաև լիմոնի հյութը, որը թեթևացնում է մարսողությունը: Միակ «անցումային» բաղադրիչը ագավայի օշարակն է, որը բաղադրության մեջ առկա է միայն համի համար: Կոկտեյլ. 1 բաժակ տաք ջուր + կես լիմոնի հյութ + 1 ճ. գդ. ագավայի օշարակ + 1 պտղունց պղպեղ: Բաղադրիչները խառնել, ըմպել ճաշելուց 20 րոպե առաջ:

Կոճապղպեղ + քրքում + նուշի կաթ: Կոճապղպեղն ու քրքումը հակաբորբոքային բաղադրիչներ են, որոնք օգտագործվում են այուրվեդեում և արևելյան բժշկության մեջ: Կոճապղպեղն արագ հանգստացնում է թեթև սրտխառնոցը, իսկ քրքումն օգնում է ազատվել այտուցվածությունից: Կոկտեյլ. 1 թ. գդ. քրքում + 1 թ. գդ. բարակ կտրատած կոճապղպեղ + 1 ճ. գդ. կոկոսի շաքար + 2 թ. գդ. կոկոսի յուղ + 1 բաժակ նուշի կաթ: Կաթը տաքացնել, խառնել մնացած բաղադրիչների հետ և հարել բլենդերում: 

Հատապտուղներ + չիայի սերմեր: Սպիտակուցի և ցելյուլոզայի բարձր քանակության շնորհիվ, այս կոկտեյլը մի քանի ժամ օրգանիզմը տոնուսի մեջ է պահում: Չիայի սերմերը օմեգա-3 յուղոտ թթուներ է պարունակում՝ ցավազրկող և հակաբորբոքային էլեմենտ: Բացի այդ, հատապտուղները հակաօքսիդանների աղբյուր են , որոնք անհրաժեշտ են, որպեսզի մաշկը երկար ժամանակ երիտասարդ և ձիգ մնա: Սմուզի-կոկտեյլ. 1 բաժակ գրեյպֆրուտի յոգուրտ + 250 գ հատապտուղներ + 1 ճ. գդ. չիայի սերմ + կես բաժակ ջուր + ½ թ. գդ. դարչին: Բոլոր բաղադրիչները հարել բլենդերի մեջ:

Ներկայացված կոկտեյլները ըմպել սառը վիճակում, հնարավորին հաճախ, և մարմնի կազմվածքի ամենապրոբլեմատիկ մասի հարթությունն ապահովված է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս