loader
ԲՅՈՒԹԻ-ԹՐԵՆԴ. Նուրբ հյուսվածքով մաշկի ամենաարդյունավետ մաքրող միջոցները

ԲՅՈՒԹԻ-ԹՐԵՆԴ. Նուրբ հյուսվածքով մաշկի ամենաարդյունավետ մաքրող միջոցները

Բյութի-ինդուստրիայում իդեալական է համարվում այն, երբ օրն ավարտվում է նուրբ հյուսվածքով դեմքի մաքրող միջոցներով: Նրանց օգնությամբ հեռացվում է օրվա դիմահարդարումը, իսկ առավոտյան մաքրվում են գիշերվա ընթացքում հավաքված աղտոտվածությունները: Ժամանակակից աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ նման միջոցներ, սակայն տաք եղանակին, միանշանակ, խորհուրդ են տրվում մաքսիմալ նուրբ հյուսվածքով միջոցները, որոնք հրաշալիորեն կատարում են իրենց պարտականությունները:

Guerlain Mousse de Beaute: Դեմակիյաժի համար շքեղ միջոցն ունի մուսային փրփուրի տեսք, որը որակով հեռացնում է կոսմետիկան՝ իրենից հետո անկրկնելի հարմարավետության զգացում թողնելով: Լվացվելուց հետո, մաշկն ավելի փափուկ ու թավշյա է թվում, բացակայում է չորության և ձգվածության զգացումը, հարթվում է տոնը և վերադառնում է բնական փայլը:

Thalgo Mceutic Pro-Renewal Cleanser: Սա մաքրող մուս է և թեփոտացնող փափուկ փիլինգ: Միջոցի բաղադրության մեջ առկա է պապայայի էքստրակտը, որը հանդես է գալիս որպես բնական էքսֆոլիանտ: Որպես արդյունք, միջոցը հանում է մակերեսային աղտոտվածությունն ու մակիյաժը, հեռացնում է մահացած բջիջներն ու պակասեցնում է սև կետերի և մաշկի այլ անկատարելությունների տեսանելիությունը:

Corine de Farme Micellar Cleansing Foam: Թեթև միցելյար փրփուրը ամենօրյա դեմակիյաժի էֆեկտիվ միջոց է, որի բաղադրության մեջ առկա են միցելները, միկրոմասնիկները, որոնք դեպի իրենց են ձգում բոլոր աղտոտվածությունները: Անսուլֆատային ֆորմուլայի շնորհիվ, միջոցը չի խախտում մաշկի բնական pH-բալանսը, իսկ տերեփուկի էքստրակտը պատասխանատու է հանգստացնող և փափկացնող ներգործության համար:

VICHY Purete Thermale: Ապրանքանիշի լեգենդար միջոցն իրենից անքաշ փրփուր է ներկայացնում, որն ամբողջությամբ է մաքրում մաշկը, առանց ձգվածության և չորության հետքի: Բրենդի բոլոր միջոցների պես, փրփուրը հարստացված է Վիշի ֆրանսիական քաղաքի աղբյուրների թերմալ ջրով, որի շնորհիվ միջոցն օժտված է հանգստացնող էֆեկտով՝ մաշկի պաշտպանիչ բնական արգելքը չխախտելով:

dr.brandt XXY A3 Power Foaming Cleanser: Մաքրող փրփուրը միանգամից 3 կարևորագույն խնդիրներ է լուծում: Առաջինը, հակաօքսիդան գործողություն է ցուցաբերում՝ բջիջներից տոքսինների արտահանմանը նպաստելով: Երկրորդը՝ հացահատիկի ամինաթթուների, գլիցերինի և ֆոսֆոլիպիդների շնորհիվ, այն օժտված է հակատարիքային էֆեկտով: Երրորդը՝ մանդարինային յուղի օգնությամբ, միջոցն օգնում է մաշկին հաղթահարել շրջակա միջավայրի բացասական ֆակտորների ներգործության տակ առաջացած սթրեսը:

Anne Semonin Oligo Cleansing Gel: Մաքրող գելը նրբորեն խնամում է մաշկի բոլոր տեսակները. նեղացնում է ծակոտիները, հեռացնում է յուղոտ փայլը, պայքարում է բորբոքվածության դեմ, չի ձգում և լվացվելուց հետո դիսկոմֆորտի զգացողություն չի թողնում: Ֆորմուլայի հիմքում կարմիր ջրիմուռներն են, որոնք հակաբակտերիալ էֆեկտ են ցուցաբերում, ինչպես նաև օլիգոէլեմենտները, որոնքց ներգործությունն ուղղված է ճարպային գաղտնիքի աշխատանքի կարգավորմանը:

Klapp C Pure Foam Cleanser: Մաքրող փրփուրը մաշկի համար ձմռան սեզոնից հետո որպես վիտամինա-ցիտրուսային լիցք է հանդես գալիս: Նրա բաղադրության մեջ առկա է թզի, անանասի, բանանի, կիվիի, խաղողի, հաղարջի, նռան և կարմիր նարնջի էքստրակտներով մրգային միքսը: Միջոցը հրաշալիորեն մաքրում է մաշկը՝ փափկացնող և հարթեցնող ներգործություն ցուցաբերելով, տոնուսը բարձրացնելով և փայլ հաղորդելով:

Repecharge Hydra Refine Cleansing Mousse: Մուսը հաղթահարում է աղտոտվածությունն ու ջրակայուն կոսմետիկան: Ջրիմուռների, լեմոնգրասի և վարունգի հյութի շնորհիվ միջոցն օգնում է լուծել յուղոտ փայլի և սև կետերի խնդիրը: Ռեգեներացնող և հակաօքսիդան գործողություն ցուցաբերելով, մուսը չի խախտում մաշկի միկրոբլոկը, բարձրացնում է նրա պաշտպանիչ պատնեշը:

Elizabeth Arden Pro Clarifying Foaming Cleanser: Սա պրոբլեմային, բորբոքվածությունների և ցանի հակում ունեցող մաշկի համար իդեալական միջոց է: Մաքրող մուսը պայքարում է ակնեի, կարմրության և այլ անկատարելությունների դեմ՝ իրենից հետո հաճելի թարմության զգացողություն թողնելով: Փրփուրը նորմալիզացնում է մաշկի հիդրոբալանսը, զգուշացնում է ապագայում հայտնվող ցանը:

Lysedia Liftage Mousse Demaquillante: Թեթև մուսի բաղադրության մեջ առկա է օգտակար միկրոէլեմենտների մի ողջ համալիր: Սպիտակ շուշանի էքստրակտի շնորհիվ, միջոցն օգնում է պակասեցնել լվացվելու ժամանակ մաշկի զգայունությունը, ավելի անտեսանելի է դարձնում պեպենները, պիգմենտային հետքերն ու անոթային ցանցը: Մուսի ֆորմուլայի հիմքում են C և E վիտամինները, որոնք հակաօքսիդան գործողություն են ցուցաբերում՝ մաշկի վաղաժամ ծերացման պրոցեսը դանդաղեցնելով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս