loader
Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները վաճառում են արքայազն Հարրիի հարսանիքի իրենց հագուստը

Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները վաճառում են արքայազն Հարրիի հարսանիքի իրենց հագուստը

Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները վաճառքի են հանում իրենց հագուստը, որոնցով նրանք ներկա են գտնվել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին կայացած արարողությանը Վիկտորիան ներկայացել է Victoria Beckham բրենդի զգեստով, իսկ Դևիդը՝ Dior Homme կոստյումով: Վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է We Love Manchester Emergency Fund բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է Մանչեսթերում տեռորիստական հարձակման ժամանակ տուժածներին:

Աճուրդի կանոնները տարբերվում են սովորականից. կոստյումները ստանալու հնարավորություն կունենան բոլոր նրանք, ովքեր ամենաշատ միավորներ կվաստակեն՝ հիմնադրամին հանգանակություն կատարելով: Մասնակցել կարելի է այստեղ։ 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս