loader
Disney-ի կրեատիվ տնօրենը լքում է ընկերությունը, ոտնձգութունների մեջ մեղադրվելու համար

Disney-ի կրեատիվ տնօրենը լքում է ընկերությունը, ոտնձգութունների մեջ մեղադրվելու համար

Disney-ի կրեատիվ տնօրեն Ջոն Մեսեթերը ընկերությունը լքելու է՝ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելու պատճառով: Disney-ի հայտարարության մեջ ասվում է, որ մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը Լեսեթերն աշխատելու է որպես ստուդիայի կոնսուլտանտ, որից հետո նրա հետ համագործակցությունը կդադարեցվի:

Միաժամանակ, ընկերությունը չի նշել մեղադրանքների հետ կապված հետաքննության անցկացման մասին: Disney-ի աշխատակցուհիները Լեսեթերին ոչ պատշաճ վարքի մեջ մեղադրել են դեռևս անցած տարվա նոյեմբերին: Այս դեպքից հետո, Լեսեթերը հարկադրված չվճարվող արձակուրդի է գնացել, որը ձգվում է առայսօր:

Հիշեցնենք, որ Ջոն Լեսեթերը, Ուոլթ Դիսնեյի ժամանակներից, ամենաազդեցիկ անիմատորներից մեկն է համարվում: Նա 1984 թվականին հիմնված Pixar ստուդիայի հիմնադիրներից է: 1995 թվականին նկարահանել է «Խաղալիքների պատմության» առաջին մասը, այնուհետև մասնակցել է անիմացիոն ստուդիայի այլ հիթերի ստեղծման աշխատանքներին: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս