loader
ԵՄ դատարանը հաստատել է Քրիստիան Լուբուտենի կարմիր պլատֆորմով կոշիկների բացառիկ իրավունքը

ԵՄ դատարանը հաստատել է Քրիստիան Լուբուտենի կարմիր պլատֆորմով կոշիկների բացառիկ իրավունքը

ԵՄ դատարանը հաստատել է կարմիր պլատֆորմով կանանց կոշիկների վրա կոշիկների ֆրանսիացի դիզայներ Քրիստիան Լուբուտենի բացառիկ իրավունքը: Դատարանի որոշմամբ, կարմիր գույնը կարող է որպես ֆիրմային առևտրային նշան դիտարկվել:

Հիեցնենք, որ դատական գործը հարուցվել է 2012 թվականին, երբ Van Haren հոլանդական բրենդը կարմիր պլատֆորմով կոշիկների հավաքածու է թողարկել: Քրիստիան Լուբուտենը դա համարեց որպես  իր սեփական առևտրային նշանի ապօրինի օգտագործում, որն այն ժամանակ պաշտպանված էր Բենիլյուքսի երկրների օրենսդրությամբ: Գաագայի շրջանային դատարանը դիզայների դիրքն է բռնել և ժամանակավոր արգելել է Van Haren-ին կարմիր պլատֆորմով կոշիկներ վաճառել: 2014 թվականին Van Haren-ը բողոքարկման դիմում է ներկայացրել և գործն ուղարկվել է Եվրադատարան: Հոլանդական ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ Լուբուտենը չի կարող լինել կարմիր պլատֆորմների բացառիկ իրավատեր, քանզի, ԵՄ օրենքների համաձայն, «ապրանքի ձևը, որը նրան զգալի արժեք է ավելացնում», ԵՄ տարածքում ապրանքանիշի էլեմենտ չի համարվում:

Ըստ փաստաթղթերի, Լուբուտենի ապրանքանիշը ներառում է «կոշիկների պլատֆորմին հասցված կարմիր գույնի (Pantone-ի 18 1663TP երանգը)» օգտագործումը: Քրիստիան Լուբուտենը նմանատիպ հայցադիմումներ է ներկայացրել Չինաստանում, Ավստրալիայում և Ռուսաստանում, և ամեն անգամ հաղթող է ճանաչվել: Սակայն, անցած տարի նա պարտվել է Շվեյցարիայում, որտեղ դատարանը որոշել է, որ կարմիր պլատֆորմները միայն «էսթետիկայի էլեմենտներ» են: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս