loader
Էնիո Մարիկոնեն «Օսկար» մրցանակաբաշխությունը կեղծափայլ, իսկ Տարանտինոյին՝ տկարամիտ է անվանել

Էնիո Մարիկոնեն «Օսկար» մրցանակաբաշխությունը կեղծափայլ, իսկ Տարանտինոյին՝ տկարամիտ է անվանել

Գերմանական Playboy-ին տված հարցազրույցում կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեն, այլ բաների մասին խոսելուց բացի, արտահայտվել է նաև Քվենթին Տարանտինոյի մասին, ում հետ երաժիշտն աշխատել է «Զազրելի ութնյակ» ֆիլմի վրա: Կոմպոզիտորը Տարանտինոյին տկարամիտ է անվանել, իսկ նրա ֆիլմերը՝ աղբ: Մորիկոնեն նշել է, որ Տարանտինոն ոչ մի օրիգինալ ֆիլմ չի ստեղծել՝ այլ ռեժիսորների գաղափարները հավաքելով և իր ֆիլմերում դրանք միավորելով: Նա նաև հայտարարել է, որ երբեք չի աշխատելու այդ ռեժիսորի հետ, քանի որ նա «քաոսային» է և վերջնական արդյունքը ցանկանում է տեսնել մի քանի օրվա ընթացքում:

Հարցազրույցում, Էնիո Մորիկոնեն ասել է այն ամենն, ինչ մտածում է ամերիկյան կինոակադեմիայի մասին: Այսպես, նրան ոչ մի կերպ չի տպավորել «Օսկար» մրցանակը, որը կոմպոզիտորը ստացել է 2016 թվականին, «Զազրելի ութնյակի» սաունդթրեքի համար, իսկ մրցանակաբաշխությունն, ըստ նրա, տխուր էր: Մորիկոնեն հայտարարել է, որ «Օսկար» մրցանակաբաշխությանը կեղծափայլ և պո,պեզային իրադարձություն է համարում: Սակայն, մեկ օր անց, Մորիկոնեն իր Facebook-յան էջում փոսթ է հրապարակել, որում հերքել է այն փաստը, որ հարցազրույց է տվել գերմանական Playboy-ին: Կոմպոզիտորը գրել է, որ «երբեք բացասաբար չի արտահայտվել ակադեմիայի, Քվենթինի կամ նրա ֆիլմերի մասին, և, հարկավ, նրա ֆիլմերը աղբ չի համարում»: Մորիկոնեի խոսքերով, Տարանտինոն «հռչակավոր ռեժիսոր է» և նա գնահատում է վերջինի ֆիլմի համար երաժշտություն գրելու հնարավորությունը:

Գերմանական Playboy-ը այս իրավիճակի կապակցությամբ որևէ մեկնաբանություն չի տվել: The Hollywood Reporter-ը հայտնում է, որ Էնիո Մորիկոնեն հանձնարարել է իր իրավաբանին Playboy-ի հետ դատավարություն սկսել՝ ֆեյքային ցիտատներով հասցրած վնասը փոխհատուցելու պահանջով: Հարցազրույցը, սակայն, դեռևս հասանելի է Playboy-ի կայքում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս