loader
Facebook-ը մեկ տարում Ցուկերբերգի վրա 9 մլն դոլար է ծախսել

Facebook-ը մեկ տարում Ցուկերբերգի վրա 9 մլն դոլար է ծախսել

2017 թվականին Facebook ընկերությունը հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անվտանգության և մասնավոր ռեյսերի վրա 8,9 մլն դոլար է ծախսել: Միաժամանակ, ընկերության ծախսերն այս կետերով վերջին տարիներին աճել է. 2016 թվականին Ցուկերբերգի անվտանգությունը 4,9 մլն դոլար է կազմել, իսկ 2017-ում՝ 7,3 մլն դոլար: Անցած տարի Ցուկերբերգի մասնավոր թռիչքների արժեքը 1,5 մլն դոլար է կազմել, քանի որ 2017 թվականին նա ցանկացել է այցելել ԱՄՆ-ի բոլոր այն ռեգիոններ, որոնցում դեռ չէր եղել:

Facebook-ը վճարում է ընկերության ղեկավարի անձնական անվտանգության և նրա նստավայրերի պաշտպանության ծախսերը: Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ Ցուկերբերգի պաշտպանության համար ծախսերն անհրաժեշտ են, քանի որ նրա անվտանգությունը, բարձր պաշտոնի պատճառով, կարող է վտանգի տակ հայտնվել: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս